National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
08.11.2013
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ
1 / 1

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հենլոնի հետ: Պարոն Հենլոնը կարեւորեց ԵԱՀԿ գրասենյակի եւ ՀՀ ԱԺ համագործակցությունը: Նա ներկայացրեց ԵԱՀԿ գրասենյակի նոր նախաձեռնությունները: Ուիլյամ Հենլոնը նշեց, որ կատարվել է ՀՀ օրենսդրական գործընթացի նախնական գնահատում, եւ գրասենյակի դիտարկումները կներկայացվեն նոյեմբերի 18-ին կազմակերպվող շնորհանդեսի ընթացքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, կարեւորելով ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ ԱԺ փոխգործակցությունը,նշեց, որ օրենսդրական գործընթացի կատարելագործումը պիտի շարունակական լինի:
Ուիլյամ Հենլոնը նշեց, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանականների հանդիպում, որը կազմակերպում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Տիկին Նաղդալյանն առաջարկեց կազմակերպել նաեւ այլ ձեւաչափերով պատգամավորների հանդիպումներ եւ քննարկումներ, մասնավորապես, հայ եւ վրացի խորհդարանական կանանց, ինչպես նաեւ կուսակցություններում ներգրավված կանանց հանդիպումներ: Փոխնախագահի կարծիքով՝ նման հանդիպումները կնպաստեն տարածաշրջանի խնդիրների խաղաղ կարգավորմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am